Բաքվում այսօր կդատապարտեն Մարալի հետ գերեվարված Վիգեն Էուլջեքյանին

119

Գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի նախագահությամբ:

«Դատախազը կկարդա մեղադրական եզրակացությունը»,- հայտնում են լրատվամիջոցները:

Ադրբեջանը հերթական կարված գործով դատում է լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանին (ծնվ. 1979 թ.)՝ նրան ներկայացնելով որպես վարձկան, ով մասնակցել է ռազմական գործողությունները: Եվ այս հորինված գործի հիմք է հանդիսացել միայն գերեվարվածի քաղաքացիությունը: