Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը պնդում է, որ դեռ առնվազն 3 կին գերի է գտնվում Ադրբեջանում, թշնամական երկրի ԱԳՆ-ից այլ բան են հայտարարում։
«Պատերազմի ընթացքում գերեվարվել են 5 կանայք, որոնց մեծ մասը ազատ են արձակվել ռազմական գործողությունների ընթացքում»,- այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ պնդելով, որ Ադրբեջանում հայ կին գերիներ այլևս չկան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 4 ամիս գերությունից հետո, երեկ ազատ է արձակվել Մարալ Նաջարյանը։














