Բաքվի դատարանը շիրակցի ռազմագերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

37

Բաքվի Վերաքննիչ դատարանի վարչական շենքում հրապարակվել է շիրակցի 13 հայ գերիների դատավճիռը։ Ըստ այդ, նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Ազատազրկման դատապարտված հայերի թվում են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Դատարանի որոշմամբ՝ պատիժը կրելուց հետո, նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։