Բաքուն փոխանցել է 84-ամյա Միշա Մելքումյանի դին

0
Կարմիր Խաչ

Ադրբեջանում մահացած հայ գերու՝ 84-ամյա Միշա Մելքումյանի դին այսօր փոխանցվել է հայկական կողմին Վրաստանի տարածքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, փոխանցեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին: Տղամարդը մահացել էր հինգշաբթի գիշերը: Նրան այցելել էր ԿԽՄԿ բժիշկը: Տեղի առողջապահական մասնագետների և ԿԽՄԿ բժշկի գնահատականներով` նրա առողջական վիճակը բավարար չէր եղել Հայաստան տեղափոխելու համար հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։