Բաղրամյան-Կասյան հատվածում ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. (Տեսանյութ)

59

Քաղաքացին ճանապարհը հատել է անթույլատրելի հատվածով։ Ինչպես հայտնում է դեպքին ականատես եղած Sputnik Արմենիայի թղթակիցը, քաղաքացին տեղում մահացել է։

Երևանի Բաղրամյան-Կասյան ճանապարհահատվածում երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել ճանապարհի անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես հայտնում է  դեպքին ականատես եղած Sputnik Արմենիայի թղթակիցը, քաղաքացին տեղում մահացել է

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններն ու շտապօգնության խումբը։

Shamsyan.com–ի տվյալներով` հետիոտնը 70 տարեկան տղամարդ է, իսկ «Յոթունք» մակնիշի ավտոբուսովը վարել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը։