Այսօր այստեղ եմ ոչ միայն իմ հարգանքի տուրքը մատուցելու համար, այլեւ այստեղ եմ, որ երկրի համար մեկ դավաճանը չփորձի ներխուժել իմ սրբության սրբոց նահատկների պանթեոն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։
«Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին:
Իմ մոլորված ժողովուրդը հայտնվել է մի իրավիճակում, որը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչքան ծանր է մեր վիճակը: Նա պետք է հեռանա եւ գա մեկը, որը պետք է պետություն ներկայացնի: Նւիկոլ Փաշինյանը տանում է նրան, որ մենք էլ հայրենիք չունենա՞նք»,- ասաց նա:














