Այսօրվա բանակցություններին հնարավոր է մասնակցի նաև Ռուստամ Մուրադովը․ Գորիսի փոխքաղաքապետ

19

Սյունիքի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկում  այսօր՝ ժամը 15.00-ին, նորից բանակցություններ են սկսվելու ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորների հետ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ նշելով, որ իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա:

Հարցին, թե հնարավո՞ր է բանակցություներին մասնակացի նաև ռուսական կողմը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց․ «Չեմ բացառում դա»,- ասաց փոխքաղաքապետը։