Տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը որոնողական աշխատանքներ իրականացվելու են Զանգելանի հատվածում

68

Բոլոր տեղեկություններով, բոլոր տվյալներով ներկայացված է հանձնաժողովի նախագահին, այս պահին էլ տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անհետ կորած զինվորների ծնողները Էջմիածնի զորամասի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց վերադարձնել իրենց երեխաներին։

Նրանց հետ հանդիպեց զորամասի շտաբի պետը՝ նշելով, որ այսօր վարչության անդամների հետ է զրուցել, որոնք տեղեկացրել են, որ կա որոշում, համաձայն որի՝ այսօր կամ վաղը կթույլատրեն աշխատել այդ տարածքում։

Նա հայտնեց, որ աշխատելու են ԿՄԽԿ-ն՝ ՊՆ անձնակազմի հետ, իսկ ինչ վերաբերում է զորամասի անձնակազմի մասնակցությանը, ապա անհրաժեշտ է կարգադրություն, որ զորամասից ինչ-որ անձնակազմ մասնակցի գործողություններին և նման կարգադրևության դեպքում զորամասը պատրաստ է մասնակցել։