Այս պահի դրությամբ մի քիչ հանդարտվել է իրավիճակը. Գեղամասար համայնքի ղեկավար

134

Այս պահի դրությամբ մի քիչ հանդարտվել է իրավիճակը, մերոնց ոնց որ թե հաջողվել է լռեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Վերին Շորժայի, Նորաբակի ուղղությամբ են եղել կրակոցները։ Բնակիչներին տարհանելու հարց չի լինի, մարդիկ արդեն սովորել են՝ պատերազմի միջով անցել, ամեն ինչ տեսել են, բայց, ամեն դեպքում, կրակոցները բոլորիս են անհանգստացնում»,- նշեց Ավետյանը։