Այս օրերին ՀՀ-ի 2 օդանավակայաններից 3900 մարդ է մեկնել Ռուսաստան. Մհեր Գրիգորյան

21

Փետրվարի 15-ից հետո օրվա ընթացքում 4 կանոնավոր չվերթ ենք ունենալու ՌԴ-ից ՀՀ և ՀՀ-ից ՌԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս օրերին ՀՀ-ից 2 օդանավակայաններից մեկնել են 3900 մարդ, եկել է ՀՀ 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423-ն է, իսկ ՀՀ ժամանածները՝  1263 մարդ։ Հավելվածը լիարժեք աշխատում է։ Խնդիրներ են առաջացել 7 քաղաքացու հետ, սակայն դա կապված չի եղել հավելվածի հետ»,-նշեց Գրիգորյանը։