Այրվող բեռնատարը կարագ էր տեղափոխում․ մանրամասներ

21
Բեռնատար
Ինչպես հայտնել էինք Մեղրի-Վարդանի ձոր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենայում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։33-ին։ Այրվել է բեռնախցիկը՝ բեռով։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ։
 
Իրականացվում են մարման աշխատանքներ։