Աղվեսների պես անցել են, հասել են մեր սիրելի Շուշիին․ Կոմանդոս

6
Արկադի Տեր-Թադևոսյան

«Դրանք թշնամու պատրաստված հատուկ ջոկատներ են, որոնք անցել են որոշակի տարածքներ, սարերով, ջրերով, մոտեցել են մեր Շուշիին»,- այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է:

«Ես մեր հաղթանակի առումով շատ հանգիստ եմ: Իրենք աղվեսների պես անցել են, հասել են մեր սիրելի Շուշիին: Այդ ուժերը կանգնել են մեր դեմ, խնդրել են մարդ ուղարկել, որպեսզի հարձակվեն մեզ վրա: Բայց դրա համար իրենք 3-4 անգամ ավելի շատ ուժ պետք է ունենան: Դա իմ կարծիքը կամ իմ կամքը չի, դրանք զինվորական օրենքներ են: Զինվորական օրենքները ցույց են տալիս, որ մի փոքր ուժ դիմադրի իրենց, մի փոքր ուժ ձախից անցնի, մի փոքր ուժ էլ հետևից անցնի և ամբողջությամբ 100 տոկոսով կարող էին բոլորին ջախջախել, ոչ թե միայն 200-ին»,- ասել է Կոմանդոսը: