Աղավնո գյուղի դպրոցը վերաբացվել է

34
Աղավնո

Արցախի Աղավնո գյուղի դպրոցը վերաբացվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը։

«Դասերը վերսկսել ենք ամսի 11-ից, ունեցել ենք 8 աշակերտ, այս 15-17 աշակերտ ունենք։ 5 հոգի ունենք տեխանձնակազմում, 8 ուսուցիչ։ Ուսուցիչներ ունենք, որ պատերազմի օրերին դուրս են եկել, բայց վերադառնում են։ Այս պահին ամեն դասարանում 1-2 աշակերտ ունենք, բոլոր դասերն անում ենք»,- նշեց տնօրենը։

Տնօրենը հայտնեց, որ դպրոցի շենքը վերանորոգել են, փոխել դռներն ու պատուհանները, ներքին հարդարման աշխատանքներ արել, կահավորել։

Դպրոցն, ընդհանուր առմամբ, 50 աշակերտ ունի։

Նշենք, որ Աղավնո գյուղը գտնվում է Լաչինի միջանցքի՝ 5 կմ-անոց հատվածում։

Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին  հանձնելուց հետո գյուղացիներից շատերը հեռացել էին գյուղից, որոշ ժամանակ էլեկտրականություն չկար գյուղում։

Դպրոցի վերաբացվելուց հետո 17 ընտանիք արդեն վերադարձել է։