Բացահայտել եմ, որ 200-ից ավելի մարմին է կորած եղել, չենք իմացել, հիմա հայտնվում են: Այս մասին հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը բողոքի ակցիայի ժամանակ, որ անցկացնում են Հերացի փողոցում։
«Նոյեմբերի 23-ին Արցախ է բերվել 21 մարմին: Մի քանի օր առաջ մի մարդու մարմնի ԴՆԹ է համապատասխանել, կինը զանգել է ինձ, ասում է՝ ճշտեմ, թե մարմինը որտեղից է բերվել: Պայմանական կոդը 567 է՝ նոյեմբերի 23: Պայմանական կոդերը դրվում են ըստ հերթականության: Նույն ամսաթվով էլի մարդ է բերվել ու մարմնի կոդը եղել է 755: Եթե 567-ին գումարեմ 21՝ 755 չի ստացվում: Հիմա մարմինները հանում են պահած տեղերից ու տալիս են ԴՆԹ անելու: Ամբողջական մարմին կա, որը նոյեմբերի 23-ից ԴՆԹ չի անցել», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:














