Ավարտվել է Ստեփանակերտի քաղաքային տարածքի մաքրումը չպայթած զինամթերքից։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոնի ղեկավար Սամվել Մեսրոպյանը։
«Ստեփանակերտի տարածքի մաքրումը չպայթած զինամթերքից ավարտվել է։ Հետագա աշխատանքներն իրականացվելու են քաղաքացիների խնդրանքով»,-նշել է Սամվել Մեսրոպյանը։














