Շարունակվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նելսոն Ստեփանյան 10 Ե հասցեում գտնվող թիվ 1, 2, 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները։ Այս ասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Նոր կառուցվող թաղամասը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 38 բնակարանանոց, որից թվով 8-ը 3 և 4 սենյականոց, իսկ 15 բնակարանանոց երկու շենքերը՝ 1, 2, 3, 4 սենյականոց։
Ներկա դրությամբ իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Բազմաբնակարան շենքերը կառուցվում են Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։














