Ասկերանի շրջանում բնակիչներից մեկը մոլորվելով հայտնվել է ադրբեջանական տակ գտնվող հատված

98

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: