Արծրուն Հովհաննիսյանը՝ թշնամու կողմից որոշ բնակավայրեր գրավելու լուրերի մասին

18

Կան բնակավայրեր, որոնք շատ վաղուց՝ տասը-տասնհինգ օր առաջ համարվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից գրավված, համարվում են իրենց ԶՈՒ-ի վերահսկողության տակ, բայց մինչ օրս այդտեղ չկա իրենց վերահսկողությունը։ Եվ բոլոր մուտք ու ելքերը քիչ թե շատ ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերով հիմնականում ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր ստորաբաժանումների այլ գործողություններով, բայց մինչ օրս իրենց համար համարվում են գրավված տարածքներ։ Ես խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքաննարկել եւ նման լուրերը չտարածել։ Այս մասին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։