Արցախից ի՞նչ տվեցինք թշնամուն. 7 քաղաք, 192 բնակավայր

23
Շուշի

Արցախից ի՞նչ տվեցինք թշնամուն.

Պաշտոնապես հրապարակվել են Արցախի այն բնակավայրերի անունները, որոնք անցել են Ադրբեջանի հսկողության տակ:

Ներքևի ցանկում գտեք ձեզ ծանոթ անունները… Իսկ եթե որևէ կերպ կապված չեք դրանց հետ և հոգու խորքում ուրախության կայծ է առկայծում, որ թշնամին դեռևս չի հասել ձեզ, նշեմ, թե ինչ է ստացել Ադրբեջանը 2020թ. պատերազմում և դրանից հետո. 192 բնակավայր, որից՝
7 քաղաք՝ Շուշի, Հադրութ, Ներքին Ճարտար, Քարվաճառ, Կովսական, Միջնավան, Որոտան:

185 գյուղ: Ձեզ քիչ թե շատ հայտնի և պատմական նշանակություն ունեցող գյուղերից են՝ Դադիվանք, Ազոխ (Ազոխի քարանձավով), Ուղտասար, Թալիշ, Մատաղիս, Քարինտակ, Ալաշկերտ, Ծիծեռնավանք:
72 բնակավայր թշնամին գրավել է կռվով:
120 բնակավայր, այդ թվում՝ Քարվաճառ քաղաքը թշնամուն հանձնվել է առանց կռվի: