Արցախում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստը

98
Լիպարիտ Դաշտոյան

Արցախյան պատերազմի թեժ մարտերում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը, տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:

«Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին:

Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան»,- ասված է «Ալաշկերտի» տարածած հայտարարության մեջ: