Արցախում վերջապես վերականգնվեց կապը

17
Արցախ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»: