Արցախում Հ1-ի աշխատակից է զոհվել

7
Պողոս Հակոբյան

Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ եւ զոհվել պաշտպանական մարտերում։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի եւ Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլեւ մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին»,- նշում է հեռուստաընկերությունը։