Արցախում թշնամու միջամտությամբ երրորդ օրն է գազամատակարարումը դադարեցված է

55

Արցախում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ձյան առատ տեղումների պայմաններում Արցախի շուրջ 120 000 բնակչությունը զրկված է կենսական նշանակություն ունեցող գազից։