Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են

28

ԱՀ օպերատիվ շտաբը տեղեկացնում է ԱՀ քաղաքացիներին, որ Հանրապետությունում էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են:

Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանում և Ասկերանի շրջանում, բացի վերին ենթաշրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ արդեն վերականգնված է:

Այս օրերին մասնագետները աշխատանքներ են իրականացնում Շուշի և Սղնախ ենթակայաններից սնուցվող բնակավայրերում էլեկտրականության ապահովման այլընտրանքային միջոցների կիրառման ուղղությամբ: Մարտունի քաղաքի և շրջանի մի քանի բնակավայրերի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ: Նախատեսվում է մի քանի օրում լուծել նաև նշված բնակավայրերի հիմնական մասի էլեկտրամատակարարման խնդիրը: