Արցախում ավելի քան 3500 մարդ դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մարդասիրական արձագանքման կենտրոնի ընդունելության կետ։ Ավելի քան 800 դիմում էլ ստացվել է թեժ գծով։ Քաղաքացիները հերթապահներին են դիմել ամենատարբեր հարցերով՝ հումանիտար օգնության հարցերից մինչև հակամարտության ժամանակ անհետ կորած զինծառայողներին գտնելու մասին հարցերով։
Անհետ կորած զինծառայողների որոնման միջոցառումներն իրականացվում են խաղապահների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնողական խմբերին։
Հարազատները հեռախոսազանգով կամ անմիջական այցով դիմում են հերթապահներին, հայտնում խնդրի բնույթը, ապա հերթապահները տեղեկություններ են ստանում այն շրջանի մասին, որտեղ վերջին անգամ եղել է անհետ կորած զինծառայողը։
Արձագանքման կենտրոնը զբաղվում է նաև մարդասիրական օգնության տրամադրմամբ։ Նախօրեին ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն է տրամադրվել Ստեփանակերտում բնակվողներին։ Ամբողջությամբ 16,5 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել։
Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցը քննարկվելու է առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Նախքան նիստը սկսելը, ԱԺ նախագահը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի հերոս, լեգենդար կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակը:














