Այսօր Արցախում Մարտակերտից Հաթերք տանող ճանապարհին ադրբեջանական ռազմական ավտոշարասյան մի մեքենա հարվածել է հայկական տաքսիին, որը գլորվել է ձորը։ Բարեբախտաբար ուղևորները՝ Թումոյի աշխատակիցներ Խաչատուր Հայրապետյանը և Անուշ Առաքելյանը կարողացել են ողջ մնալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վթարից տուժած Խաչատուր Հայրապետյանը։
«Էսօր ես ու Անուշը խելոք մեր համար գնում էինք Հաթերք, որ մաքսիմում շատ ուսանող Թումոում ուսման հնարավորություն ունենա: Ու վդրուգ, ոչ էս կողմ ոչ էն կողմ էն ոչխարների հոտից մեկը տենց ակուռատնի շպրտեց մեզ ձորը, ու եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ», – գրել է նա՝ շեշտելով, որ ադրբեջանցիները բախվել են իրենց մեքենային ու չեն կանգնել՝ հրելով ու ձորակը գցելով մեքենան։














