Արցախում փետրվարի 6-ին որոնողական աշխատանքների արդյունքում աճյուն չի հայտնաբերվել

15

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը փոխանցեց՝ երեկ՝ փետրվարի 6-ին փրկարար-որոնողական աշխատանքներից հետո որևէ աճյուն չի հայտնաբերվել։

«Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Աշխատանքներն այսօր նույնպես շարունակվելու են՝ Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց նա: