Արցախից Հայաստան զանգել չի հաջողվում․ «Ղարաբաղ Տելեկոմից»

21
Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։
«Մալուխի վնասման հետևանքով առկա են խափանումներ ֆիքսված ինտերնետային կապի հետ։ Կան խափանումներ՝ բջջային կապի հետ կապված, որը, սակայն, մալուխի վնասմամբ չէ պայմանավորված։ Որոշ բաժանորդներ Արցախից դեպի ՀՀ օպերատորներին հեռախոսազանգեր չեն կարողանում իրականացնել»,-ասացին ընկերությունից։