Արցախից ևս 4 հիվանդ է Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել Հայաստան

10

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօր
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։