Արցախի շրջանավարտները կրել են իրենց կորուսյալ գյուղի և քաղաքի անվանումով ժապավեններ

39

Նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն համաձայնագրից հետո, ինչի արդյունքում թշնամուն հանձնվեց Արցախի 75 տոկոսը և հազարավոր արցախցիներ զրկվեցին իրենց գյուղերից և քաղաքներից, շատ բան փոխվեց մեր կյանքում։ Փոխվել է հատկապես արցախցու կենսակերպը։ Այս տարի Արցախում վերջին զանգը նախորդներից շատ է տարբերվել։ Շրջանավարտներից յուրաքանչյուրը կրել է իր կորուսյալ գյուղի ու քաղաքի անվանումով ժապավեն։ Բայց երիտասարդների ետևում ծածանվող պաստառին կա մի պարտավորեցնող գրություն, որ այս բոլոր կորուսյան հողերը հետ կվերադարձվեն։