Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կիրառում մարտերում, նշանակում է Արցախի օդը հուսալիորեն փակ է․ ANNA-NEWS

74
Տանկ

Քիչ առաջ վերադարձել եմ Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում. իրավիճակը բարդ է: Այդ մասին հաղորդում է ANNA-NEWS տելեգրամ-ալիքի լրագրող Ալեքսանդր Խարչենկոն։

«Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Վերջապես Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կիրառել մարտում: Իսկ դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռեւս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է: Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերեւում այլեւս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա: Այժմ կարելի է պատրաստվել ապագա գործողություններին, ինչպես ասում են առաջնագծում մեր ծանոթները»,- գրում է ալիքը: