Արցախում բնակվող ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկացնում են, որ նախօրեի երեկոյան մոտ 23։00-ի սահմաններում Ստեփանակերտից հարավ ընկած Մխիթարաշեն գյուղի մոտակայքում հայկական և ադրբեջանական զորքի միջև մոտ 10 րոպե ինտենսիվ հրաձգություն է եղել, որին նախորդել է 3-4 պայթյուն, գրում է Times.am-ը։
Ըստ արցախցիների, հայկական կողմից որևէ մեկը չի տուժել։ Դեպքի վայր են ժամանել ռուս խաղաղապահները և փաստահավաք աշխատանքներ իրականացրել։
Արցախի և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները նշված միջադեպի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդել։














