Արցախի Մարտունու շրջանի բնակիչները արձանագրել են ադրբեջանցիների կրակոցները (Տեսանյութ)

83

Ինչպես հայտնել էինք, երեկ և այսօր թշնամին Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը։

Այսօր, տեղացիների խոսքերով, ադրբեջանցիները կրակել են Ամարաս վանական համալիրից մի քանի կմ հեռավորության վրա՝ Խազազ կոչվող տեղանքում։

Կրակոցների ձայնը լսվել է, երբ գյուղի բնակիչները՝ մոտ 50 մարդ, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել։