Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված գնդապետ Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՊՆ աղբյուրը։
Նման մեկ այլ դեպքի մասին գրել է «Հրապարակ»-ը Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքից զոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել, նրանք հուղարկավորել են իրենց հարազատին, հետո պարզվել է, որ դիակների փնտրտուքով զբաղվող անձինք շփոթել են։














