Արցախի գազալցակայաններում առանց գազի են մնացել

229

Հերթական օրն է՝ գազ չկա նաեւ Արցախի  գազալցակայաններում: Այս մասին հայտնում են Արցախի հանրային ՀԸ-ի պատրաստած ռեպորտաժում:

Վարորդների հարցերին էլ չեն կարողանում պատասխանել: Երբ կլինի գազը՝ լցակայանների աշխատակիցներն իրենք էլ չգիտեն:  Բայց պարտաճանաչ ու ողջ կազմով աշխատանքի են: Սպասարկումը կսկսեն, երբ գազի մատակարարումը վերականգնվի: Մինչ այդ՝ ավելացել է բենզալցակայաններ այցելողնեի թիվը, աճել՝ տաքսի ծառայությունների մատուցման սակագները: