Արցախի Հանրապետություն մուտք գործելու կարգը փոխվել է

237

Artsakh Travel զբոսաշրջային ընկերությունը ներկայացրել է Արցախի Հանրապետություն մուտք գործելու կարգը։

Ըստ Արցախի Հանրապետություն մուտք գործելու կարգի՝ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ։

Արցախի հանրապետության Մուտքի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է

  • Այցից առնվազն 7 օր առաջ [email protected] կամ [email protected] էլ. հասցեներին ուղարկել անձը հաստատող փաստաթուղթ, լրացված վիզային հրացաթերթիկ, 3X4 չափի լուսանկար
  • Արցախ մուտքի արտոնագրի տրամադրման կամ մերժման մասին դիմումատուն տեղեկացվում է Արցախ մուտք գործելու իր նախանշած օրը:

Մուտքի արտոնագիր ստանալու դեպքում օտարերկրյա քաղաքացին Արցախ կարող է մուտք գործել միայն իր նախանշած օրը։