Արտավազդ Փելեշյանն արժանացել է 2021 թվականի «Life achievement award» մրցանակին

56
Արտավազդ Փելեշյան
Գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանն արժանացել է ամենահեղինակավոր կինոփառատոնի՝ IDFA-ի 2021 թվականի «Life achievement award» մրցանակին: Մրցանակի է արժանացել նրա «Բնություն» ֆիլմը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի երեկոյան, Ամստերդամի Տուշինսկի կինոթատրոնի սրահում։ Փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի՝ վավերագրական ֆիլմերի կարևորության մասին:
Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։

«Բնություն» ֆիլմը հանրությանը ներկայացրել է Փելեշյանի կինոգործի մեծ երկրպագու, հայտնի երգչուհի և գրող Փաթի Սմիթը, որը հատուկ այդ նպատակով Նյու Յորքից ժամանել էր Ամստերդամ։ Փաթի Սմիթը ֆիլմի մասին ասել է. «Դա կործանարար գեղեցիկ» է։ Ապա ցուցադրվել է «Բնություն» ֆիլմը։