Արմանից 70 օր լուր չկար․ անհետ կորած 6 զինծառայողների հետ այսօր նրան գտել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

54

Արմաղանյան Արմանը այն 6 զինծառայողներից մեկն է, ումից հարազատները հոկտեմբերի 2-ից լուր չունեին։ Ընդամենը 2 օր առաջ զանգել է զինվորական ծանոթներից մեկին և ասել իր գնտվելու վայրի կոորդինատները՝ նշելով, որ արդեն ցուրտ է, ցրտահարվել են և չեն կարողանում շարժվել։ Այսօր ռուս խաղաղապահների և Արցախի ԱԻՆ աշխատակիցների ջանքերով նրանք հայտնաբերվել են և Հայրեիք վերադարձվել։ Ի դեպ, երիտասարդները չեն իմացել, որ պատերազմն արդեն ավարտվել է։