Արձանը չի համապատասխանում նախապես համաձայնեցված էսքիզին. Ստեփանակերտի քաղաքապետարան

39

Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների պատասխանատուներն այսօր՝ մայիսի 23-ին, տեղում ծանոթացել են բանալու տեսքով արձանի վրա պատկերներին ու գրություններին եւ արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացրած էզքիզին, որին էլ համաձայնություն էր տվել քաղաքապետարանը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ քաղաքատերանը հայտնել էր, որ ընթանում են քննարկումներ հասարակական եւ գիտական շրջանակներում՝ այդ արձանը Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ:

«Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ բանալու տեսքով արձանի տեղադրումը բուռն քննարկման առարկա էր դարձել․ քաղաքացիներն ու մասնագետները մտահոգություն էին  հայնտում, որ այն ոչ միայն չի համապատասխանում հայկական սիմվոլիկային, այլեւ իր մեջ մահմեդական եւ այլ պաշտամունքային տարրեր է պարունակում։