Արդեն 1 ժամ է՝ փոխհրաձգություն է Արմաշի լճերի ու Սևակավանի ուղղությամբ. Yerevan.Today

845

Առավոտյան ժամը 11։30 ից Թշնամին ակտիվացրել է կրակոցները Երասխի ու ևս մի քանի գյուղերի ուղղությամբ։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին տեղի բնակիչները՝ մասնավորեցնելով, որ կրակում են հատկապես Արմաշի լճեր կոչվող ձկնաբուծարանի և Սուրենավան գյուղի ուղղությամբ։ «Արդեն 1 ժամ է՝ փոխհրաձգություն է լճերի ու Սևակավանի ուղղությամբ գտնվող դիրքերում։ Թշնամին հիմա անկաշկանդ կրակում է առավոտյան, կեսօրին, երկու անօդաչու սարքով երեք օր առաջ էր մտել Արարատի տարածք։ Հիմա թշնամու թիրախը միայն Երասխը չէ»,- ասաց տարածքի բնակիչներից մեկը Տեղեկացնենք՝ քիչ առաջ ՀՀ ՊՆ պաշտոնապես հաստատեց միայն Գեղարգունիքի հատվածում այս գիշեր տարբեր տրամաչափերից արձակած կրակոցների մասին, ինչպես նաև Երասխի ուղղությամբ այսօր առավոտից թշնամու կիրառած տարբեր զինատեսակների մասին, որին հայկական զինուժը հակազդող գործողություններով է պատասխանում։