Արդեն 12 ժամ է արցախահայությունը շրջափակման մեջ է․ թշնամին չի բացում ճանապարհը

105

Արդեն 12 ժամն է լրանում, ինչ թշնամին ակտիվիստի անունի տակ փակել է Գորիս-Ստեփանակերտ միակ մայրուղին։

Ադրբեջանցի պսևդո-ակտիվիստները մտադիր են գիշերն անցկացնել Շուշի-Ստեփականերտ ճանապարհին՝ փակ պահելով մայրուղին։ Տեղական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ադրբեջանցիները վրաններ են ավելացրել և կրակ են վառել ճանապարհի վրա։

Նշենք, որ իբր թե նրանք պահանջում են հանդիպում Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, ով այսօր այդպես էլ չհայտնվեց տարածքում։ Հավելենք, որ ճանապարհին կան բազմաթիվ խաղաղապահներ։