Արայիկ Հարությունյանը սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով քրգործի շրջանակներում կկանչվի հարցաքննության

43
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում,  առաջիկայում հրավիրվելու է հարցաքննության։ Ինչպես փոխանցեցին ԱՀ դատախազության լրատվական բաժնից, հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։

Նշենք, որ Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: