Արարատի նման տղուն թուրքը չկարողացավ ծնկի բերել, բայց Փաշինյանը դա արեց․ Շուռնուխ համայնքի ղեկավար

190

Արարատի նման տղուն թուրքը չկարողացավ ծնկի բերել, բայց Փաշինյանը դա արեց, լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով եղբորը ՔԿ-ում ծնկաչոք քարշ տալու դեպքին:

«Չեմ հասկանում՝ ի՞նչ ա իրա ուզածը: Հիվանդ մարդուն էդ վիճակին տնից հանել… Թող բոլորն իմանան, որ սա սրիկայություն է։ Նման տղուն էդ կարգավիճակում՝ երեխեքի, կնոջ, հիվանդ մոր աչքի առաջ առավոտ շուտ հանել, տանել, ինչի՞ համար, որ ի՞նչ ապացուցեն, որ կարան սյունեցուն էս օրը գցե՞ն», – ասաց Արշակյանն՝ ավելացնելով, որ եղբայրն ազատամարտիկ է: