Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ դեռևս չի հարուցվել

37

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ դեռևս չի հարուցվել։ ԱԱԾ֊ից «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Արձանագրենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նյութերի նախապատրաստման համար ժամկետ է սահմանվում 10 օրը, որոշ դեպքերում, մասնավորապես փորձաքննությունների համար ժամկետը կարող է երկարացվել։ Այս խոսքով՝ ԱԱԾ֊ն 10 օրվա ընթացքում նախապատրաստվող նյութերի հիման պետք է որոշում կայացնի՝ քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին։ Դատախազության կողմից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները նյութեր նախապատրաստելու նպատակով ԱԱԾ ուղարկելու մասին հայտնի դարձավ հունվարի 19֊ին։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաեւ 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։