Առանց զենք երեխեքին տարել լցրել են ավտոբուսը ու քշել․ Ուզու՞մ է ջրից չոր դուրս գա՞լ, չի գալու. անհետ կորածի մայր

25

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների կողմից իրականացվող բողոքի ակցիան շարունակվում է, ուզում են գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հանդիպել։

«Նշան Վարդանյանի տղան էլ է քիմիկ եղել, տարել է տունն է նստացրել, այսինքն՝ իմացել է՝ քիմիկների ճակատագիրը ինչ է լինելու, իմ որդին էլ է քիմիկ եղել։ 10 օր առաջ  տարել է, խի մեր երեխաները երեխաներ չէին, հավի ճու՞տ էին մեր երեխաները, նրանք էլ էին երեխաներ։ Որդուս հետ վերջին անգամ հոկտեմբերի 20-ին եմ կապվել, ասաց, որ իրենք պիտի 3 ժամով գնան աշխատանք կատարելու, մինապատում պիտի անեին։ Բայց ի՞նչ մինապատում, ինչ բան, առանց զենք երեխեքին տարել են լցրել են ավտոբուսը ու քշել։ Ճանապարհին երեք հայկական պոստերից կանգնեցրել են, ասել են՝ էս երեխեքին ու՞ր եք տանում։ Հրամանատարը Արսեն Աբգարյանն է եղել, ինքը իմ հարազատներին ասել է՝ պիտի գնամ Կապան էդ հարցերով, գնացել տեսել եմ չաստում կանգնած է, ասում եմ՝ էս բա դու ինչի չես գնացել, ասում է ինձ հրաման չեն տվել։ Այսինքն՝ մեկը գցում է մյուսի վրա։ Ուզու՞մ է ջրից չոր դուրս գա՞լ, չի գալու չոր դուրս, բռնեք նրան, դատեք նրան կամ էլ տվեք մեր ձեռքը»,- արտասվելով լրագրողներին պատմեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Կիմա Ավետիսյանը։

«Որ իմանամ պատերազմ է գնացել, ինչ-որ բան մի բան չի եղել, կասեմ՝ հա, բայց սենց ոնց կորցրեցին երեխեքին»,- ասաց նա։

Աղբյուրը՝ Hraparak.am