Անցած շաբաթ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել

24

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: