Աննա Հակոբյանը հիմա էլ մեկնել է ԱՄՆ

81
Աննա Հակոբյան

Հրապարակի տեղեկություններով՝ այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:

Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ տասներկու ժամից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել:

Թե այս անգամ ԱՄՆ ինչ այցով է մեկնել Փաշինյանի տիկինը, փորձեցինք ճշտել նրա օգնականներից, նաև վարչապետի մամուլի խսնակից, սակայն մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց երկրորդ աղբյուրից ևս հաստատել լուրը, ըստ այդմ՝ Աննա Հակոբյանն այսօր գիշեր Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, մեզ ասացին՝ նրան ուղեկցել են անվտանգության երկու աշխատակից միայն: