Անխիղճ և անամոթ լինելը քաղաքական գործչի անբաժանելի հատկությունն է. Առավոտ

27
Իմ քայլ

«Երբ մարդը մտնում է քաղաքականության մեջ և առավել ևս՝ երբ նա մաս է կազմում իշխանական խմբակի, նա պետք է գիտակցի, որ իրենից պահանջվելու է դեմագոգիայի ու ցինիզմի որոշակի մակարդակ: Դա համաշխարհային օրինաչափություն է, և Հայաստանն այստեղ չի կարող բացառություն լինել: «Թիմային ոգին» պահանջում է, որ դու կա՛մ չնկատես թերություններն ու արատները, կա՛մ նկատես ու ասես, որ դրանում մեղավոր ես ոչ թե դու, այլ քո նախորդները, կա՛մ, եթե լեզուդ առավել ճկուն է, թերությունը ներկայացնես որպես առավելություն:

Հայաստանի նման ավտորիտար երկրում դու պարտավոր ես նաև փառաբանել քո ղեկավարի իմաստությունն ու խորաթափանցությունը: Անխիղճ և անամոթ լինելն, այսպիսով, քաղաքական գործչի, կարելի է ասել, անբաժանելի հատկությունն է: Հետպատերազմյան Հայաստանում այդ հատկությունը ձեռք է բերել աննախադեպ և ծայրահեղացված բնույթ:

Իմքայլականները և նրանց շեֆը, անգամ այն պարագայում, երբ Արցախի ՊԲ-ն շարունակում է գրեթե ամեն օր հրապարակել մի քանի տասնյակ զոհվածների անունները, գլուխները չեն կախում, մարդկանցից աչքերը չեն փախցնում. շարունակում են «դուխով» խոսել թե՛ պատերազմի և թե՛ զանազան այլ թեմաներով:

Սովորական մարդը, եթե անգամ պատահաբար մեկ մարդու մահվան պատճառ է դառնում (ասենք, վթարի պատճառով), հետո ամբողջ կյանքը սթրեսի մեջ է, խիղճը տանջում է, երազներում մահացածը գալիս է ու հիշեցնում ողբերգական պատահարը: Բայց քաղաքական գործչի պարագայում դա այդպես չէ. պաշտոն կամ մանդատ ունենալու «կայֆերը» գերակշռում են սովորական մարդկային զգացմունքներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: