Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն ավարտվեցին

143

Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն ավարտվեցին։

Նշենք, որ ակցիաների մասնակիցները սկզբում փակել էին մայրաքաղաքի փողոցները, այնուհետեւ քայլերթ էին սկսել դեպի Կառավարության, ՀՀ դատախազության, ԱԱԾ շենքերի բակեր։