Անհետ կորած զինվորի հորը՝ Գուրգեն Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել

23

Անհետ կորած զինվորի հորը՝ Գուրգեն Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։  Հաղորդում է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Գ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով:

Նրա փոխանցմամբ՝ Գ. Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից հետո անհետ կորած զինվորների հարազատները ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով տեղեկատվություն իրենց զավակների մասին։ Արդեն 100 օր է, ինչ շատերը լուր չունեն, թե որտեղ են իրենց որդիները՝ ողջ են, թե մեռած, գերի են, թե վիրավոր։

Դեպքի օրը՝ հունվարի 10-ին, անհետ կորած զինվորների ծնողները հերթական անգամ ակցիաներ են իրականացրել ՊՆ շենքի մոտ, որի ընթացքում նրանցից մեկը՝ Գ. Վարդանյանը, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: